ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի հետ կապված չկան հիմքեր ենթադրելու, որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում ինչ-որ նոր իրադարձություն կլինի: Այս մասին NEWS.am-ին ասաց հետխորհրդային տարածքում ուսումնասիրությունների կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաեւը` անդրադառնալով համանախագահաների առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցին:

Կարավաեւի խոսքով` համանախագահների այցը տուրք է  ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, համաձայն որի պահանջվում է որոշակի քանակով այցեր, մտքերի եւ տեղեկատվության փոխանակում կատարել. «Իմ կարծիքով, սա լինելու  է  հերթական հարթապահ այցելությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի  26-ին կայցելեն Բաքու, որից հետո` Հայաստան: