2008 թվականից մինչեւ այսօր բացահայտվել է մանկական թրաֆիքինգի ութ դեպք, հայտնաբերվել է 11 տուժող: Այս մասին այսօր` նոյեմբերի 20-ին, հրավիրած ասուիսում ասաց «Մարդը կարիքի մեջ» հայաստանյան կազմակեպրպության թրաֆիքինգի եւ միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը:
Նրա խոսքով, այդ դեպքերից չորսի գործով կա արդեն դատարանի վճիռ, իսկ մյուս չորսը գտնվում են միջանկյալ փուլում:
«Տուժողներից վեցը եղել են աղջիկներ, իսկ հինգը՝ տղաներ: Տղաները հիմնականում մուրացկանության մեջ են շահագործվել, իսկ աղջիկներից չորսը սեռական շահագործման են ենթարկվել, մեկը՝ աշխատանքային, մյուսը՝ մուրացկանության: Վերը նշված դեպքերից երկուսն արտերկրում է գրանցվել, իսկ մնացածը՝ Հայստանում: Տուժած բոլոր երեխաներն էլ ունեցել են ծնողներ, բայց նրանց մեծ մասը հատուկ հաստատությունների երեխաներ են եղել: Աղջիկները 15-ից բարձր տարիքի են եղել, իսկ տղաները 12 տարեկանից բարձր:





























