Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում գրանցել են սիբիրախտով անասունների վարակման նոր դեպքեր։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունում։

Անասունի անկման մեկ դեպք է գրանցվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, մյուսը՝ Գեղարքունիքի մարզում կարատին հայտարարած գոտիում։

Իրականացվում են սիբիրախտի տարածման կանխարգելման միջոցառումներ, բոլոր կենդանիների կրկնապատվաստում։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ սիբիրախտով վարակման կասկածով բուժում անցնող հինգ հիվանդներից երեքի մոտ ախտորոշվել է սիբիրախտ։

«Ախորոշումը կատարվել է լաբորատոր հետազոտման արդյունքում»,- ասաց Անահիտ Հայթյանը։