Քվորումի բացակայության պատճառով չի կայացել այսօր՝ նոյեմբերի 21-ին, հրավիրած ԱԺ արտահերթ նիստը։ Գրանցումից հետո պարզվել է, որ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնության տակ ստորագրած 48 պատգավորներից դահլիճում են միայն 44-ը, հայտնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը։
Ազգային ժողովի կանոնակարգի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը կշարունակվի նիստի մեկնարկից երեք ժամավա ընթացքում, մինչեւ 15։00-ն։
Եթե այդ ժամին չհավաքվի պատգամավորական կորպուսի կեսը, ապա նիստը վերջնականապես կհայտարարվի չկայացած։ Դահլիճում չեն ՀՀԿ-ի եւ կոալիցիայի անդամ «Օրինակ երկիր» կուսակցության պատգամավորները։
Հիշեցնենք, որ Արտահերթ նիստ հրավիրելու նպատակը Ընտրական օրենսգրքում, Բնակության պետական ռեգիստրում եւ Քրեական օրենսգրքում ՀԱԿ-ի առաջարկած փոփոխությունների քննարկումն է:




























