Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, համեմատելով Եվրասիական միությունն ու Եվրամիությունը, հայտարարել է, որ Եվրասիական միությունն ընդամենը տեսություն է, գաղափար, նախագիծ, իսկ Եվրամիությունը 27 երկրների միություն է, որն արդեն ունի 55 տարվա փորձ։
Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ Հայաստանի կողմից ընտրություն կատարելու վերաբերյալ լրագրողի հարցին դեսպանն արձագանքեց այսպես.
«Ինձ սխալ չհասկանաք, բայց Եվրամիությունը 27 երկրների միություն է եւ ունի 55 տարվա փորձ։ Եվրամիությունն ունի իր ստանդարտները, ընթացակարգերն ու մեխանիզմները։ Եվրամիությունը նոր տեսակի միջազգային կազմակերպություն է, որի հիմքում միասնական արժեքներ են։ Եվրամիությունը լավ թե վատ, փորձում է ելք գտնել ճգնաժամից»։
Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա այն ընդամենը տեսություն է, գաղափար, նախագիծ.
«Ձեզանից, ո՞վ կարող է պատկերացնել այդ կազմակերպության կարգավիճակը, ներկայացնել ղեկավար կազմը, հասցեն։ Ո՞ւմ հետ կապվել, եթե ցանկանում ես կապ հաստատել այդ կազմակերպության ներկայացուցիչների հետ»,- հետաքրքվեց Ռաչինսկին՝ ամփոփելով. «Զրույցի թեմա չկա, քանի որ Եվրամիության դեպքում խոսքը գոյություն ունեցող կառույցի մասին, իսկ Եվրասիական միության դեպքում՝ քաղաքական նախագծի»
եւ քաղաքական
Դեսպանը նաեւ ավալեցրել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության եւ Հայաստան – ՆԱՏՕ հարաբերությունների միջեւ հակասություններ չկան, ինչպես եւ ԱՊՀ-ում Հայաստանի ներկայությանը եւ Եվրամիության հետ Երեւանի համագործակցության միջեւ։





























