Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստը չկայացավ:

Կանոնադրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ գրանցվել է  46 պատգամավոր՝ անհրաժեշտ 66-ի փոխարեն:

Նշենք, որ Հայաստանի  Հանրապետական կուսակցության եւ նրա կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել նիստին:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից բացակայել են առաջնորդ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ եւս երկու պատգամավոր: Բացի դրանից, ՀԱԿ-ից բացակայել է  Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որը վիրահատվել էր: