«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 21-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.50 դրամ: Նշենք, որ նոյեմբերի 20-ին բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 5.7 մլն դոլար: Բոլոր 39 գործարքներն իրականացվել են միեւնույն փոխարժեքով, սակայն առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն առաջարկվել է բավական թանկ` 407.70 դրամով: Առավել հավանական է, որ դոլարի փոխարժեքի այսօրվա անկումը կարճաժամկետ բնույթ է կրում:





























