Անգլիայի Բաքինգեմշիր կոմսությունում գտնվող համակարգչայնացման ազգային թանգարանում ցուցադրության է հանվել նոր ցուցանմուշ՝ աշխարհում գործող հնագույն թվային համակարգիչը։

Witch անվանումով մեքենան վերանորոգում էին երեք տարի եւ այժմ այն դարձյալ գործում է։

Ժամանակակից համակարգիչների նախահայրը 1950-ականներին իր հնարավորությունների ծաղկման շրջանում էր եւ մեծ ներդրում է ունեցել միջուկային ֆիզիկային եւ խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում բրիտանացի գիտնականներում հետազոտություններում։

Համակարգիչը գտել են քաղաքային պահեստում, որտեղ այն փոշու տակ է մնացել 15 տարի, հաղորդում է BBC-ն։