1993 թ. նոյեմբերի 22-ին ներդրվեց հայկական դրամը: Այս օրը Հայաստանում նշվում է որպես բանկային աշխատողի օր։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստում շնորհավորեց բանկային աշխատոներին՝ տոնի առթիվ՝ նրանց ցանկանալով նորանոր բարօրություններ եւ հաջողություններ:
Տ. Սարգսյանը նշեց նաեւ, որ անկախ պետության կերտման ճանապարհին հայկական դրամի ներդրումը մի կարեւոր հանգրվան էր:





























