«Արմավիա» ընկերությունը վաճառվում է, ընթանում են ինտենսիվ բանակցություններ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ավիաընկերության  մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

«Ինտենսիվ բանակցություններ են ընթանում, այդ թվում եւ իտալացիների հետ։ Բացի այդ, «Արմավիան» առաջարկներ է սպասում եւս 2-3 ընկերություններից։

Գնել ցանկացողները շատ են, պարզապես իտալական կողմի առաջարկը շատ ավելի վատն է մյուսների առաջարկներից։ Վերջերս հայտնվել են եւս մի քանի հավակնորդ ընկերություններ։ Բոլոր առաջարկները քննարկվում են, քանի որ «Արմավիային» կարեւոր է Հայաստանի համար գտնել հուսալի գործընկեր»,- նշեց Նանա Ավետիսովան։

Նա նաեւ նկատեց, որ «Արմավիան» կայունացրել է բոլոր չվերթերը եւ դրանք իրականացվում են ըստ չվացուցակի։

Հիշեցնենք, որ ավիաընկերության վաճառքի հավանականությունը կասկածի տակ էր դրել «Ժամանակ» օրաթերը։