Չինաստանում կալանավորել են բլոգերին, ով համացանցում կատակել է Չինաստանի Կոմկուսի համագումարի մասին: Կալանավորումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բլոգերը Twitter-ում գրել է, որ ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում հայտնի սարսափ ֆիլմերի սցենարով, ժողովրդական ժողովների տունը կարող է փլվել Կոմկուսի համագումարի պտվիրակների գլխին: Ներկայումս բլոգերին կասկածում են ահաբեկչական տեղեկատվության տարածման մեջ, հաղորդում է «Հատուկ տառ»-ը:

Ոստիկնաները ըստ արժանվույն չեն գնահատել Ցայ Սիոբինի կատակը եւ կալանավորել նրան մայիսի 8-ին՝ Կոմկուսի համագումարի նախաշեմին:

Բացի այն, որ Չինաստանում Twitter-ը գրաքննվում է, Կոմկուսի համագումարից առաջ անվտանգության ծայրահեղ միջոցներ են իրականացվել եւ միայն չափից դուրս անհոգ մեկը կարող էր իրեն նման կատակ թույլ տալ:

Մասնավորապես, բլոգերը գրել էր հետեւյալը. «Նշանակման կետ թիվ 6», շուտով ձեր էկրաններին: Ժողովրդական ժողովների տունը փլվում է 2 հազար պատվիրակների գլխին, որոնցից կենդանի է մնում 7-ը, սակայն հետո նրանք տարբեր ձեւերով սկսում են մահանալ: Ի՞նչ է սա. Աստծո խա՞ղ, թե՞ Մահվան զայրույթ: Ինչպես միստիկ 18 թվին կհաջողվի բացել դժոխքի դռները: Բաց չթողնեք, պրեմիերան նոյեմբերի 8-ին»:

Ինտերնետ ակտիվիստները կոչ են անում Չինաստանի իշխանություններին հումորով մոտենալ գրությանը եւ չոչնչացնել այն դրական մթնոլորտը, որը երկրում ստեղծվել է ՉԺՀ-ի ղեկավարության փոփոխությունից հետո:

Հայտնի չինացի բլոգեր Վեն Յունչաոն օնլայն հայտագիր է կազմել, որը արդեն ստորագրել է ավելի քան 520 մարդ: