Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ-ի արած հայտարարությանը, թե Թուրքիան պետք է զերծ մնա թուրք-սիրիական սահմանի ռազմականացումից։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Սիրիայի հետ սահմանին Patriot հրթիռների տեղակայման համար ՆԱՏՕ-ին դիմելու համար Ռուսաստանը զգուշացում է արել, հայտարարել է, թե սխալ է համարում Ռուսաստանի արած հայտարարությունը։
«Սխալ է՝ քեզ չվերաբերող Թուրքիայի ներքին հարցին վերաբերվել իբրեւ քո հարցին։ Այստեղ հրթիռները տեղակայվում են պաշտպանական նպատականերով»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել էր, թե Մոսկվան տագնապալի ազդանշան է համարում թուրք-սիրիական սահմանի ավելորդ ռազմականացումը:





























