Ճապոնիայում ձերբակալել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի զինծառայողի, որը հարբել եւ ամբողջությամբ մերկացել էր սրճարանում:
«Կիոդոն» տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ոստիկանները Յոկոհամա քաղաքում ձերբակալել են «Ջորջ Վաշինգտոն» ավիակրի 23-ամյա սերժանտ Օսկար Հեյս Վիյգալին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ ոստիկանության ՝ հարբած երիտասարդը երկու ընկերների հետ մտել է սրճարան՝ «թեթեւանալու»: Դրանից հետո սպան ամբողջովին մերկացել է եւ հանրային վայրում քայլել, ինչը Ճապոնիայում լուրջ խախտում է: Ճապոնական «Ասահի» թերթը նշում է, որ ձերբակալվածը խոստովանել է բնական կարիքը սրճարանում հոգալը, սակայն ժխտել է մերկանալու լուրը:
Ճապոնիան բազմիցս ԱՄՆ-ին բողոքել է զինծառայողների պահվածքից: Հոկտեմբերի կեսերին Ճապոնիայի տարածքի ամերիկյան բոլոր ռազմակայաններում պարետային ժամ էր հայտարարվել այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորները Օկինավայում ճապոնացի աղջկա էին բռնաբարել:





























