Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու կարճ ժամանակահատվածով հայրենիքում գտնվող Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը քննարկել են Հայաստանում, ինչպես նաեւ Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների հիմնախնդիրները: Նախարար Հ. Հակոբյանը տեղեկացրել է, որ Սփյուռքի նախարարությունը, համագործակցելով  կառավարության գերատեսչությունների,  համահայկական կառույցների հետ՝ փորձում է թեթեւացնել սիրիահայերի խնդիրներն ու հոգսերը:

Գլխավոր հյուպատոսը հետաքրքրվել է  Հայաստանում սիրիական ուսումնական ծրագրով գործող դպրոցի աշխատանքով եւ փոխանցել է սիրիահայ համայնքի  գոհունակությունը դպրոցի կազմակերպման կապակցությամբ: Քննարկվել է Սիրիայում Հայաստան քաղաքացիներին անձնագրերը հանձնելիս պետական տուրքից ազատվելու մասին Հայաստանի  կառավարության կողմից ընդունված որոշումը: