Շաբաթը սկսելով 1դոլար/407 դրամ փոխարժեքով, «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 23-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կանգ է առել 406 դրամի վրա: Շաբաթվա ընթացքում դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 1 դրամով: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։

Բորսայում այսօր վաճառվել է 4.55 մլն դոլար: Բոլոր գործարքներն էլ կատարվել են միեւնույն փոխարժեքով:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի առավել տարածված մարժան 405-407 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրոն շարունակել է թանկանալ դոլարի նկատմամբ այն բանից հետո, երբ Գերմանիայի գործարար միջավայրի պայմանների վերաբերյալ հրապարակման մեջ տվյալները դրական դինամիկա են ունեցել: Եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 1,29  դոլար:

Դոլարը թուլացել է նաեւ Ռուսաստանի ֆինանսական շուկայում: Ռուսաստանի Կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ 1 դոլարն արժե 31,1325 ռուբլի: