Հայաստանում բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2011թ. վերջին կազմել է 92.6 մլն. քառ. մետր, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Բնակարանային ֆոնդի 53.6%-ը քաղաքներում է, 46.4%-ը՝ գյուղերում: Մեկ բնակչին Հայաստանում բաժին է ընկնում 28.3 քառ. մետր բնակտարածք:

Բնակարանային ապահովվածությամբ Հայաստանը գերազանցում է ԱՊՀ բոլոր երկրներին: Ըստ rusfakt.ru-ի՝ Ռուսաստանում մեկ մարդուն բաժին է ընկնում 23 քառ. մետր բնակտարածք, Ուկրաինայում՝ 23.3, Ղազախստանում՝ 18.1, Ադրբեջանում՝ 13:

Բնակարանային ապահովվածությամբ աշխարհում առաջատար են Նորվեգիան (74 քառ. մետր), ԱՄՆ-ը (69.7 քառ. մետր): Եվրոպական երկրների մեծ մասում բնակարանային ապահովվածության մակարդակը որպես կանոն 30 քառ. մետրից ավելի է: