«Սեւ ուրբաթն» ԱՄՆ-ում չանցավ առանց զոհերի։ Միջադեպերից մեկը տեղի է ունեցել Ֆլորիդայի Տալահասի քաղաքի Walmart սուպերմարկետի մոտ։ Գնորդներից երկուսը ավտոկանգառի տեղի համար վեճն ավարտել են փոխհրաձգությամբ։ Երկուսն էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Զեղչերի օրերին որպես կանոն էժան ապրանք բաժին է հասնում հերթում կանգնած առաջին տասը գնորդներին։ Այդ պատճառով հաճախ գործը հասնում է վիճաբանությունների, նույնիսկ, դանակահարության։

Տեխասում մի տղամարդ ատրճանակով սպառնացել է հերթին եւ փորձել է առաջինը հասնել վաճառասեղանին։ Մասաչուսեթսում հայրը ավտոկայանատեղիում է մոռացել երկու տարեկան զավակին։ Մարդիկ «խելագարվում» են՝ 15 ժամ անցկացնելով խանութում, հաղորդում է Vesti.ru-ն։

«Սեւ ուրբաթի» ընթացքում ամերիկացիները ծախսում են միջինը 50 միլիարդ դոլար։ Շոփինգին մասնակցում է երկրի բնակչության կեսից ավելին։