Հայտնի ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Լարի Հեգմանը մահացել է նոյեմբերի 23-ին 81 տարեկանում։ Երկար ժամանակ Հեգմանը տառապում էր կոկորդի քաղցկեղից։ Լարի Հեգմանը հռչակավոր դարձավ «Դալլաս» հեռուստասերիալում նենգ նավթային մագնատ Ջեյ Առ Յուինգի դերակատարմամբ։
Դերասանի հարազատների խոսքով, Հեգմանը մահից առաջ ընկերների եւ բարեկամների հետ նշել է Գոհաբանության տոնը, հաղորդում է BBC-ն։
1990-ականների Հեգմանը ալկոհոլի չարաշահման հետեւանքով լյարդի քաղցկեղ ուներ, որը հաղթահարեց միայն փոխպատվաստումից հետո։ Վերջին տարիներին դերասանը քարոզում էր տրանսպլանտոլոգիայի օգտին եւ մասնակցում էր ծխելու դեմ արշավներին։ 2011-ին Հեգմանը հայտարարեց, որ հիվանդ է կոկորդի քաղցկեղով։
«Դալլասում» կատարած դերի համար Հեգմանը չորս անգամ նշվել է «Ոսկե գլոբուսի», երկու անգամ Emmy մրցանակաբաշխության անվանակարգերում։





























