«FEMEN» շարժման ակտիվիստուհիները զավթել են Ռիո դե Ժանեյրոյի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի` «Copacabana Palace»-ի բակը` բողոքելով Բրազիլիայի «բորդելիզացիայի» դեմ: Մինչեւ գոտկատեղը մերկացած աղջիկները հայտնվել են շենքի մոտ` «Բրազիլացի կանանց հնարավոր է գնել այստեց», «Բրազիլացի աղջիկները` 50 դոլար» պաստառներով:
«FEMEN-ի այս ակցիան մատնացույց է անում աղքատ լատինամերիկյան երկրները միջազգային նշանակության սեքս-ֆասթֆուդ դարձնելու միտումները»,-նշվում է շարժման պաշտոնական հայատարարության մեջ, գրում է LifeNews-ը:
FEMEN-ուհիները նաեւ պնդում են, որ «Բարզիլիայում սեքս-ինդուստրիան սկսել է նախապատրաստվել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը»:































