Դատավոր Ժան Միշելը սխալ է հասկացել Ֆրանսիայի նախկին նախագահի օրագրում առկա «Բետանկուր» ազգանունը, ասել է վերջինիս փաստաբան Թերի Էրցոգը։

Հիշեցնենք, Սարկոզիին քննում են L’Oréal նորաձեւության տնից 150 հազար եվրոյի ապօրինի նվիրաբերություններ ստանալու գործով։ Ըստ օրենքի՝ նվիրաբերությունների ծավալը չի կարող գերազանցել  4,6 հազար եվրոն։ Պետության նախկին ղեկավարն ի սկզբանե ամեն ինչ հերքում էր, բայց հետո մեղադրող կողմին հաջողվել էր Սարկոզիի անձնական փաստաթղթերի հասանելիություն ստանալ, որտեղ 2007թ. գրառում էր կատարվել «տիկին Բետանկուրի» հետ նշանակված հանդիպման մասին։

Դա հարցաքննության առիթ էր դարձել, որը տեւել էր 12 ժամ»

Նախագահին հաջողվել է խուսանավել մեղադրանքից։

Պարզվել է, Սարկոզիի գործը քննելիս դատավոր Ժենտիլը կարծել էր, որ Սարկոզիի օրագրում նշված «Բետանկուրը» L`Oréal-ի սեփականատեր Լիլիան Բետանկուրն է։ Իրականում խոսքը Ինգրիդ Բեթանկուրի մասին է եղել, որին վեց տարի պատանդի կարգավիճակում պահել էին կոլումբիացի ահաբեկիչները եւ որը կարողացել էր ազատություն ստանալ 2007թ., գրում Reuters-ը։

Փաստաբանը շատ ուրախ է, որ իրավիճակը կարգավորվել է եւ իր, եւ իր պաշտպանյալի համար, ընդգծել է Էրցոգը, գրում է BFM.RU-ն։

Միաժամանակ, Սարկոզին կարող է կանչվել որպես պատասխանող երկու այլ գործով՝ Պակիստանում սուզանավակների վաճառքի եւ նախագահության օրոք գերածախսերի։