Նախագահական ընտրությունների նախաշեմին ԲՀԿ-ի լռությունը վարկանիշը բարձրացնելու փորձ չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «Կարծում եմ, ԲՀԿ-ն հայտարարությամբ չի շտապում` գնահատելով քաղաքական գործընթացները տանը եւ արտերկրում», -պարզաբանեց Բադալյանը:
Նրա խոսքով` առաջիկա նախագահական ընտրություններում այս պահին «անցողիկ» քաղաքական երեք ուժ է հնարավոր դիտարկել` ՀՀԿ, ԲՅԿ եւ ՀԱԿ: «ՀՅԴ-ն մտադիր չէ սեփական թեկնածու առաջադրել, իսկ «Ժառանգության» պլատֆորմը բավականաչափ համոզիչ չէ բարձր արդյունքի համար: Սակայն ակնհայտ է դառնում, որ ՀԱԿ-ը ազդեցությամբ զիջում է ԲՀԿ-ին: Ակնհայտ է, որ վերջինս պատրաստ է քաղաքական պայքարի: Եւ հենց այդ պատրաստվածությունն է ուրվագծում այն վարկածը, թե ԲՀԿ-ն ցանկանում է խաղալ անսպասելիության վրա եւ աղմուկով դուրս գալ լուսարձակների տակ: Նման տարբերակի մասին հնարավոր էր ասել սեպտեմբերին կամ հոկտեմբերին, բայց ոչ հիմա»,-ասաց Բադալյանը:





























