Հայաստանի կառավարությունը 2012 թ. սկզբներին գործարկեց e-cadastre.am համակարգը, ինչը թույլ է տալիս ՀՀ կաեավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին դիմուները հանձնել էլեկտրոնայյն ձեւով: Համակարգն այս տարի մրցանակ ստացավ Վրաստանում անցկացված GITI-2012 տեխնոլոգիական մրցույթում` որպես գործարար գործընթացները խթանող ամենահաջող ՏՏ նորարարական լուծում: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական Խաժակ Կարայանը NEWS.am-ին ասաց, որ համակարգի միջոցով ամսական ընդունում են ընդամենը 30 դիմում, ձգտում են գոնե դիմումների թիվը հասցնել 100-ի: ՀՀ քաղաքացիների մեծ մասը շարունակում է իներցիայով անձամբ հաճախել կադաստրի գրասենյակներ, այնինչ էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս խուսափել դրանից: Ըստ Խ. Կարայանի` հանրության պասիվության պատճառով էլեկտրոնային հասարակության ստեղծումը բավարար տեմպով չի ընթանում:

Կադաստրում էլեկտրոնային գրանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն: Այդպիսի ստորագրություն կարելի է ստանալ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ)` վճարելով 15 հազ. դրամ: Դիմումի հանձնման չորրորդ օրը քաղաքացուն տրվում է պատասխան, ընդ որում` դիմումատուն չի էլ իմանում, թե որ պաշտոնյան է պատասխանելու: Կադաստրի հետ առնչվող բոլոր դիմումները կարելի է հաստատել այդ համակարգով` բացառությամբ չափագրումից հետո կազմված քարտեզագրման ակտի, ինչը պետք է անձամբ ներկայացնել, քանի որ քարտեզների համադրման խնդիր կա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am