Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արարատբանկ» ԲԲԸ Գյումրիի մասնաճյուղի կառավարիչն ու հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, նշված բանկին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով եւ բանկոմատը վնասելով՝ գողացել են 29 մլն դրամ (մոտ 70 հազար դոլար):
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է նախաքննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր գիշերը Շիրակի մարզում բանկոմատներ են թալանվել: Մեր աղբյուրի փոխանցմամբ` դրանք Ախուրյանում եւ Գյումրիի բանկոմատներն են եղել: Տեղեկությունը հաստատել էին նաեւ ոստիկանությունից:





























