Ամերիկյան The Human Right Campaign իրավապաշտպան կազմակերպությունը կազմել է այն ընկերությունների վարկանիշը, որոնք ավելի հանդուրժող են ԱՄՆ-ում ԼԳԲՏ (լեսբիներ-գեյեր-բիսեքսուալներ-տրանսգեններ) հանրույթի նկատմամբ:
Այս տարի HRC-ի աշխատակիցները հարցում են անցկացրել 40 տարբեր ոլորտներ ներկայացնող ամերիկյան շուրջ 900 ընկերությունների շրջանում, պարզելու համար նրանց վերաբերմունքը նույնասեռականների նկատմամբ: Հարցման արդյունքների համաձայն, առավել հաճախ գեյերին աշխատանքի ընդունելու առումով առաջատարը իրավաբանական գրասենյակներն են: 71 ընկերություն առավելագույն գնահատականի է արժանացել՝ 100 բալ, եւս 41 ընկերություն հավաքել է 90-95 բալ, հաղորդում է Vesti-ն:
Հնարավոր է, իրավաբանները վախեցել են, որ իրենց բաժին կհասնի գերմանական Foley & Lardner ընկերության իրենց գործընկերների ճակատագիրը, որի վարկանիշը 2011-ին ընկել էր այն պատճառով, որ ընկերությունը համագործակցել էր իրավաբանի հետ, ով դեմ էր նույնասեռ ամուսնություններին:
ԱՄՆ-ում ամենա «հականույնասեռական» ընկերությունը նավթ արդյունահանող Exxon Mobil-ն է: Նրա «հանդուրժողականության վարկանիշն» այս տարի ռեկորդային անկում է ապրել՝ 25 բալով:
Իրավապաշտպանները հաշվի են առել հետեւյալ չափանիշները. Բոլոր աշխատակիցների համար աշխատանքի հավասար պայմանների տրամադրում, ԼԳՏԲ հանրույթին պատկանող աշխատակիցների համար կարիերայի աճի հնարավորություն, խտրականության մակարդակն ընկերությունում, նույնասեռ զույգերի համար սոցիալական երաշխիքների առկայություն եւ այլն:




























