Իսրայելը մեծ սպառնալիքի աղբյուր է իսլամական աշխարհի համար, եւ վաղ թե ուշ տարածաշրջանի երկրները Իսրայելի վախճանի ականատեսն են դառնալու: Այդ մասին Մավրիտանիայի նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդուլ-Ազիզի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Ալի Համենեին:

Համենեիի խոսքով, դա տեղի կունենա շուտ, թե ուշ, կախված է իսլամական երկրների եւ մահմեդականների իրականացրած գործունեությունից:

Նա նշել է նաեւ, որ Իսրայելը մեծ սպառնալիքի աղբյուր է իսլամական աշխարհի համար, նա ձգտում է իր հեղինակության բարձրացմանն ու տարածաշրջանում զավթողական քաղաքականության շարունակմանը:

Անցած տարի Մավրիտանիայի հետ Իսրայելի կապերի խզումը լավ օրինակ է որոշ արաբական երկրների ամար, հաղորդում է IRNA գործակալությունը: