Գերմանիայի Լեֆլերի անվան ինստիտուտի հետազոտողները գրիպի դեմ բոլորովին այլ տեսակի պատվաստանյութ են առաջարկել, որը նախատեսված է ողջ կյանքի համար եւ ամենամյա «թարմացումներ» չի պահանջելու: Այդ պատվաստանյութն օգտագործելու է ոչ թե վիրուսի սպիտակուցները, այլ նրա ՌՆԹ-ն:
Գիտնականները միաժամանակ վստահ են, որ նման պատվաստանյութը կգործի վիրուսի բոլոր վարիացիաների դեպքում: «Nature Biotechnology»-ում հեղինակները գրում են, որ ՌՆԹ-պատվաստանյութը խթանում է ոչ միայն հումորալ իմունիտետը, որտեղ հիմնական հարվածային ուժը հակամարմիններն են, այլեւ բջջային իմունիտետը, որը սովորական սպիտակուցային պատվաստանյութի դեպքում հնարավոր չէ: Նման իմունիտետն ավելի երկար է գործում, քան հումորալը, եւ բջիջները շարունակում են ճանաչել պաթոգենն անգամ այն ժամանակ, երբ այն փոփոխվել է այքան, որ հակամարմնի համար անճանչելի է դարձել:




























