«Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրով բնակարան է հատկացվել 975 երիտասարդ ընտանիքի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին հայտարարել է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Վարկային պայմանագրերի ընդհանուր ծավալը կազմել է 7,3 մլրդ դրամ:
Բնակարանների 55%-ը հատկացվել է Երեւանում, 45% -ը՝ մարզերում: Մեզ ուրախացնում է բնակարանների բաշխումը մարզերով, քանի որ հաջողվեց խուսափել մայրաքաղաքում ավելորդ կենտրոնացումից», – նշել է Քարամյանը: Դեկտեմբերի վերջին հաստատվելիք ծրագրերի նոր ռազմավարությունում մեծ ուշադրություն կհատկացվի մարզերին:
2013թ. ծրագրի ամենամյա պետական ֆինանսավորումը կկազմի 3 մլրդ դրամ: Այդ ծավալը 2014թ. 1 մլրդ-ով ավելացնելու բանակցություններ են տարվում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























