Երեւանում կկայանա «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» 3-րդ հանրապետական ուսանողական մրցույթի հաղթողների գալա-համերգը: Մրցույթը, որը կազմակերպել են ռուսական մշակույթի «Հարմոնիա» կենտրոնը եւ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ, տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 17:00-ին՝ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունից:

Մրցույթն անցել է երեք ընտրական փուլ: Մրցույթին մասնակցելու համար ավելի քան 60 հայտ է ստացվել՝ Հայաստանի 22 բուհերի ուսանողներից, որոնցից եզրափակիչ է անցել 22 մասնակից: