Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն Սերգեյ Կոնոպլյովին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: 

Հատուկ ուշադրություն է դարձվել Հարվարդի համալսարանի եւ Արցախի գիտակրթական եւ վերլուծական շրջանակների միջեւ կապերի զարգացմանը: Բակո Սահակյանը նշել է, որ նման փոխգործակցության համար կան անհրաժեշտ նախադրյալները ՝ հավելելով, որ այն օգտակար է բոլոր տեսանկյուններից: