Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի օրն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Հանդիպման ընթացքում Ֆ. Լեֆորը Ադրբեջանի նախագահին է փոխանցել Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնները:
1news.az-ը տեղեկացնում է, որ հանդիպմանը Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կարծիքներ են փոխանակվել:





























