Երեկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Ժամանակի» տեղեկություններով, նիստի ժամանակ քաղխորհրդի անդամները այդպես էլ չեն կարողացել տեղեկանալ, թե նախագահական ընտրությունների հետ կապված ինչ դիրքորոշում է ընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ի վերջո, նա առաջադրվելո՞ւ է, թե՞ հնարավոր է ԲՀԿ ներկայացուցչին պաշտպանելու պայմանավորվածություն ձեռք բերել։ Եթե իհարկե, ԲՀԿ-ն թեկնածու առաջադրի եւ ոչ թե պաշտպանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին»,- գրում է «Ժամանակը»։




























