Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին Երեւանում իր թուրքմենստանցի գործընկեր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ կայացած համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահն ընդգծել է, որ միայն այս մոտեցումն է բացառում այս կամ այն սկզբունքին առաջնայնություն տալը եւ կարող է հակամարտության երկարաժամկետ կարգավորում ապահովել:
Պետության ղեկավարը նշել է, որ ճեպազրույցին նախորդած հանդիպմանը կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր: «Մենք հաստատել ենք խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու Հայաստանի եւ Թուրքմենստանի ձգտումը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























