ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է, որի գործունեությունը բխում է ազգի եւ հայրենիքի հավիտենականության շահերից: Այս մասին նոյեմբերի 29-ին հրավիրված կուսակցաշինությանը եւ ներկուսակցական ժողովրդավարության խնդիրներին նվիրված քաղաքական բանավեճում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ՀՀԿ-ն ունեցել է երկրի զարգացման իրատեսական տեսլական եւ հասարկության մեջ մնում է  կենսագրություն ունեցող քաղաքական ուժ: Ինչպես նաեւ հիշեցրեց, որ Հայաստանում ՀՀԿ-ն առաջին գրանցված կուսակցությունն է: «Միշտ համագործակցության առաջարկություն ենք հայտնել: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն սրանով եւս տարբերվում է  մյուս քաղաքական ուժերից: Իսկ մեր անցած ճանապարհը հեշտ չի եղել: Սկզբում ունեցել ենք մեկ պատգամավոր հանձինս Աշոտ Նավասարդյանի: Աստիճանաբար պատգամավորների թիվը ավելացել է եւ այսօր առաջինն ենք խորհրդարնում մեր ներկայացվածությամբ: Եվ դա մեր աշխատանքի արդյունքում է»,- ասաց Արայիկ Հովհաննիսյանը:

Իսկ ԲՀԿ-ական Վահան Բաբայանը նշեց, որ ինքը կփորձի, ոչ թե ԲՀԿ-ի անցած ճանպարհը ներկայացնել, այլ առանձնահատկությունը: Բայցեւայնպես, նշեց, որ ԲՀԿ-ն ազգային հայրենսիրական դաշտում գործող կենտրոնամետ կուսակացություն է, խորհրդարանական ընտրություններում աստիճանաբար կրկնապատկում է իր մանդատների թիվը: Նրա խոսքով, ԲՀԿ-ի սկզբնական կազմակերպությունները  մարզերում եւ համայանքերում գործում են եւ աշխատում են ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ ամեն օր: Վահան Բաբայնը նաեւ նշեց, որ մինչ օրս գիտնականները ուսումնասիրում են՝ անհատն է կերտում պատմությունը, թե պատմությունը անհատին: «Բայց շատ անգամ մենք տեսնում ենք, որ ոչ թե պատմությունն է կերտում անհատին,, այլ անհատը՝ պատմությունը»,- ավելացրեց Վահան Բաբայանը: