ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, հայտարարել է Եվրամիության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը, հանդես գալով Երեւանում, Դիվանագիտական ակադեմիայում:
«Այս հարցը նախկինում քննարկվել է: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերին: Եվրամիությունն ու ԵԱՀԿ-ն յս հարցում երկու տարբեր դերեր են խաղում»,-ասել է նա:
Լեֆորը նկատել է, որ ԵԱՀԿ-ն զբաղվում է անմիջապես պաշտոնական բանակցությունների անցկացմամբ, մինչդեռ ԵՄ-ն պատրաստ է նպաստել երկու կողմերի միջեւ հաղորդակցության համար տարածքի ստեղծմանը: «Ներգրավվածությունն ու շփումը առանցքային տարրեր են հակամարտության կողմերում գտնվող մարդկանց ընկալումը փոխելու համար, ինչն, իր հերթին, կարող է նպաստել հակամարտության լուծմանը: Ցավոք, շփումը շատ թույլ է»,-ասել է Լեֆորը, հաղորդում է APA-ն:





























