Նոյեմբերի 30-ի երեկոյան Հայաստան կայցելի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Երեւանում նա կհանդիպի երկրի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Բարոզուն նաեւ կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության ֆորումին եւ կհանդիպի Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո նախատեսված է Եվրահանձնաժողովի նախագահի մամուլի ասուլիսը:

Նշենք, որ նոյեմբերի 30-ին Հայաստան կայցելի նաեւ Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ լեֆորը, ով նոյեմբերի 28-ին արդեն հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: