Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի 2013 թվականի սկզբին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ Դաշնային ժողովի դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը:
Նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, տարվա սկզբին տեղի կունենա Պուտինի այցը Հայաստան, հավելելով, որ այցի կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Պուտինի այցի մասին խոսում են դեռ աշնանից, թեեւ պաշտոնապես այդ մասին որեւէ բան չի ասվել:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս տարվա օգոստոսին աշխատանքային այցով եղել է Ռուսաստանում եւ հանդիպել ՌԴ նախագահի հետ: Այդ հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ օրակարգում առկա րածաշրջանային խնդիրներ: Մասնավորապես, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցությունը ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի տարածքում, նաեւ Հարավային անվտանգության խնդիրը:





























