Երեկ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 17-ին կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրելու։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Թե ինչ հարցեր են քննարկվելու, դեռ պաշտոնապես հայտնի չէ։ 2013-ի բյուջեի նախագիծը, ըստ ԱԺ մեր աղբյուրների, նախատեսվում է քվեարկության դնել եկող չորեքշաբթի։ Ըստ որոշ լուրերի, նշված արտահերթ նիստում  քննարկվելու են կիսատ մնացած մի շարք հարցեր, այդ թվում՝ կառավարության հեղինակած հարկային փաթեթը։ Չի բացառվում, որ կառավարությունը որոշել է այդ փաթեթն արտահերթով անցկացնել, հաշվի առնելով, որ ԱԺ հաջորդ քառօրյան դեկտեմբերի 24-27-ին է, եւ դժվար կլինի ամանորի նախօրեին քվորում ապահովել»,- գրում է «Հայկական ժամանակը»։