Հայաստանի  միջազգային պահուստները 2012 թ. հոկտեմբերին կազմել են 1.709 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): Սեպտեմբերի համեմատ միջազգային պահուստների ծավալը փոքր ինչ աճել է (մոտ 17 մլն դոլարով), սակայն հունվարի համեմատ առկա է մոտ 111 մլն դոլարի նվազում:

Միջազգային պահուստների մոտ 65%-ը (մոտ 1.1 մլրդ դոլար) արժեթղթերի ձեւով են, դրամական միջոցները կազմել են 592 մլն դոլար: Ընդ որում` այդ գումարների մի փոքր մաս պահվում է արտասահմանյան առեւտրային բանկերում (36 մլն դոլար), իսկ մնացյալը` այլ երկրների կենտրոնական բանկերում կամ ԱՄՀ-ում կամ Հաշվարկների միջազգային բանկում: