«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 30-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.53 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.40%-ով կամ 1.63 կետով: Հայաստանյան ֆինանսական շուկայի համար սա բավական զգալի տատանում է:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 1.85 մլն դոլար: Հատկանշական է, որ առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն արդեն առաջարկվում էր 407 դրամով:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի վաճառքի փոխարժեքը կրկին բարձրացել է մինչեւ 407 դրամ, առքն իրականացվում է 404 դրամով, հազվադեպ` 405 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոն ամրապնդվել է դոլարի նկատմամբ, քանի որ ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամի հաղթահարման բանակցությունները փակուղի են մտել: Եվրոյի փոխարժեքը հասել է 1.3 դոլարի:
Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.8110 ռուբլին: Ռուբլին արժեւորվել է դոլարի նկատմամբ:




























