Երեւանյան հռչակագրում կա շատ կարեւոր գլուխ հակամարտությունների կարգավորման մասին, որի շրջանակներում կներդրվեն բոլոր ջանքերը, որպեսզի «Արեւելյան գործընկերությունը» ծառայի խաղաղության, հաշտության եւ բարեկեցության կայացմանը: Այս մասին, Երեւանում, ԵԺԿ «Արեւելյան գործընկերության» առաջնորդների երկրորդ գագաթաժողովի ընթացքում հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, շնորհակալություն հայտնելով նման կարեւոր միջոցառում անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար:
«Մենք շատ հին ավանդույթներ ունենք, որոնք 30 տարվա պատմություն ունեն եւ փաստը, որ ԵԺԿ «Արեւելյան գործընկերության» առաջնորդների երկրորդ գագաթաժողովում ողջունում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ապացուցում է, որ մենք լրջորեն ներգրավված ենք այս տարածաշրջանում: Այն փաստը, որ մենք քաղաքական գործողությունները նախապատրաստում ենք «Արեւելյան գործընկերության» շրջանակներում եւս մեկ անգամ ապացուցում է մեր իրական ներգրավվածությունը «Արեւելյան գործընկերությունում»:
«Երեւանյան հռչակագրի հիմքում նաեւ Հայաստանի նախագահը նշեց, որ «Արեւելյան գործընկերության» երկրները ոչ թե պարզապես հարեւաններ են, այլ եվրոպական գործընկերներ ԵՄ-ի համար, եւ երկրորդ, այդ հռչակագրի քննարկման ընթացքում մենք նշում ենք հիմնարար արժեքները՝ ազատություններն ու իրավունքները. հարգելու անհրաժեշտությունը: Դրանք անկյունաքարեր են, որոնք ԵՄ-ն ցանկանում է սահմանել «Արեւելյան գործընկերության» 6 անդամների հետ»,-ընդգծել է Մարթենսը:
Նա նաեւ նշել է, որ «Արեւելյան գործընկերությունը» նաեւ երկխոսություն եւ համագործակցություն կիրականացնի քաղաքացիական հասարակության հետ:
«Երեւանյան հռչակագրում կա շատ կարեւոր գլուխ հակամարտությունների կարգավորման համար: Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի «Արեւելյան գործըներությունը» ծառայի խաղաղությանը, հաշտությանը եւ բարեկեցությանը»,-ամփոփել է Մարթենսը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























