ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այսօր` դեկտեմբերի 1-ի առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել (ֆոտոռեպորտաժ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նա թանգարան չի այցելել, գրառում չի կատարել, ծրագրում ընդգրկված չէր: Բարոզոն հետաքրքրված էր, թե Հայոց Ցեղասպանությունը երբ է եղել, ինչ ժամանակահատվածում, ապրիլի 24-ից հարցրեց եւ մի քանի հարց ուղղեց. «Ներկայացրի Ցեղասապանության դրվագը, որ այն ապացուցվում է նաեւ թուրքական արխիվային նյութերով, որ եղել է Ցեղասապանություն իրականացնելու նպատակադրություն: Հատկապես շեշտեցի այն հանգամանքը, որ շուտով առաջին աշխարահամարտի հարյուրամյակն է, եւ քանի որ ցեղասպանությունը իրականացվեց այդ քողի տակ, նպատակադրությունը կար թուրքերի մոտ, ուղղակի պատերազմը հնարավորություն տվեց  դա իրագործելու, կարեւոր է, որ այդ խնդրին` առաջին աշխարահամարտի զոհերին անդրադառանալուց անպայման հիշվի 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերը»,- ասաց Հայկ Դեմոյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am