ԵՄ-ն պատրաստ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտարարեց  Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն` դեկտեմբերի 1-ին Հայաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում:

Ընդգծելով հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը` նա հիշեցրեց, որ ԵՄ-ն աջակցում է  այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ պատրաստ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել, եթե դա կցանկանան կողմերը: Նրա խոսքով` միայն հարեւանների հետ լավ հարաբերությունները Հայաստանին կօգնեն առավել արդյունավետ կերպով օգտագործել Ասոցացման համաձայնագրի ընձեռած հնարավորությունները:

«ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի ապագայով: Կարող եք հույս դնել մեզ վրա»,-ամփոփեց Եվրահանձնաժողովի նախագահը: