Ամերիկյան «Microzap» ընկերությունը բացառիկ տեխնոլոգիա է մշակել, որի շնորհիվ ցանկացած հացամթերք կարող է մինչեւ երկու ամիս թարմ մնալ:
Սովորաբարը հացը բորբոսում է 6-7 օր հետո: Արագ բորբոսակալմանը նպաստում է նաեւ այն, որ հացը վաճառվում է ցելոֆանե փաթեթավորմամբ: Նոր տեխնոլոգիայի գաղտնիքը միկրոալիքային սարքի միջոցով հացի մշակումն է. ոչ մի քիմիական նյութով այն չի մշակվում եւ ոչ մի նոր եղանակով չի պատրաստվում: Նոր թխված հացը տեղադրվում է սարքի մեջ եւ միկրոալիքային ճառագայթման միջոցով ոչնչացվում են բորբոսային սնկի սպորները:
Նոր տեխնոլոգիայի հեղինակները վստահ են, որ այդ մեթոդով հնարավոր է երկարացնել ցանկացած մթերքի կյանքը, եթե դրանք բորբոսման ենթակա են:





























