Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել «Սովռանո» ՍՊԸ-ի» տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյաննը:
ԿԸՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն` գրանցված 55 հազար 971 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 17 հազար 421-ը կամ ընտրողների 31,07 տոկոսը:
Արման Սահակյանը ստացել է 13 հազար 337 քվե, իսկ ՀԱԿ-ի կողմից առաջադրված, ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը` 3 հազար 237 քվե: Եւս 834 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ:





























