Դեկտեմբերի 1-ին ԱԺՄ գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ: Օրակարգում ներկա քաղաքական իրավիճակի քննարկումն էր կապված առաջիկայում սպասվող ՀՀ նախագահական ընտրությունների հետ եւ ԱԺՄ կուսակցության դիրքորոշումը:
ԱԺՄ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստը բացել է ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Նա ներկայացրել է Հայաստանի հանրապետությունում առկա քաղաքական պատկերը, վերլուծել սպասվող զարգացումներն, հայտնել իր դիքորոշումը եւ հորդորել է ԱԺՄ անդամներին ներկայացնել իրենց կարծիքները եւ առաջարկությունները:
Որոշում է ընդունվել, որ 2013 թ ՀՀ նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու: Կառույցների ղեկավարները ներկայացրել են իրենց մարզերի բնակչության կարծիքները սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Խորհուրդը մանրամասն քննարկել է հնարավոր քաղաքական զարգացումները, որոշում ընդունվել 2013թ հունվարին հրավիրել խորհրդի ընդլայնված նիստ, հստակեցնելու ԱԺՄ դիրքորոշումը կապված նախագահական ընտրությունների հետ:




























