Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական  հանձնաժողովում այսօր` դեկտեմբերի 3-ին քննարկվել է Հայ ազգային կոնգրես խմբակցության առաջարկած նախագիծը` 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովում մեծամասնություն կազմող իշխանական կոալիցիան ընդունեց ՀԱԿ առաջարկը, սակայն պայման դրեց` քվեարկությունը հետաձգել մեկ տարի ժամանակով: Նախագծի հեղինակները կարող են այն քվեարկության դնել մեկ տարվա ընթացքում ցանկացած պահի:

ՀԱԿ կողմից նախագիծը ներկայացնում էր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով ընդունեց պայմանը, իսկ նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ նախագահական ընտրություններից հետո կրկին ներկայացնելու է որոշման նախագիծը: