ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 27-ին ԱՄՆ Կոնգրեսում հանդես գալով ավանդական ելույթով, ըստ էության, վերջնագիր է ներակայացրել Իրանին:

«Դիվանագիտական ջանքերը հանգեցրեցին նրան, որ միջազգային հանրությունը միասնաբար է դեմ կանգնում նրանց, ովքեր խախտում են միջազգային համաձայնությունները եւ ատոմային զենք մշակում»,- ասել է Օբաման ու հավելել. «Բոլորն են տեսնում, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվում են խիստ պատժամիջոցներ: Բոլորը գիտեն, որ եթե Իրանը չենթարկվի միջազգային հանրության պահանջներին, ապա նրա ղեկավարները կվճարեն դրա համար»: Այս մասին հաղորդում է «Կուրսորը»:

Ի դեպ, օրերս Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել նախորդ տարի նախագահական ընտրություններին հաջորդած հակաիշխանական բողոքի գործողություններին մասնակցած եւս երկու հոգու:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, արդեն 11 հոգի մահապատժի է դատարպարտվել՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար: