Տրանսպորտային միջոցների գրանցման մեկ պատուհանի համակարգի ներդրումը թույլ է տվել ավտոմեքենաների գրանցումը կատարել միջինը 24 րոպեում՝ ներառյալ պետհամարանիշների եւ տեխնիկական անձնագրերի միաժամանակյա տրամադրումը; Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի մեկնարկին նվիրված շնորհանդեսի ժամանակ: Բացի այդ՝ վարորդական վկայականները տրամադրվում են առանց բժշկական եւ ավտոդպրոցների տեղեկանքների, էլեկտրոնային թեսթային տեսական քննության ժամանակ:
Սա հնարավոր է դարձել էլեկտրոնային ոստիկանության համակարգի ներդրման շնորհիվ; Կառավարության աշխատակազմի ղեկավարը հիշեցրեց, որ նախկին համակարգում ավտոմեքենաների գրանցումը տեւում էր մի քանի օր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում մեկնարկում է էլեկտրոնային բարեփոխումների խոշոր ծրագիր:




























