Թուրքիայի խորհրդարանը Մարդու իրավունքների գլխավոր պաշտպանին ընտրելուց հետո ընտրել է նաեւ պաշտպանի խորհրդի 5 անդամներին։
Ինչպես, որ Մարդու իրավունքների գլխավոր պաշտպան ընտրված Նիհաթ Օմերօղլուն էր ժամանակին եղել վճռաբեկ դատարանի այն 18 դատավորների թվին, ովքեր հաստատեցին Հրանտ Դինքի դեմ կայացված ամոթալի վճիռը, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդի 5 անդամներից մեկը՝ Մուհիթին Մըհչաքը եւս այդ նույն տխրահռչակ 18 դատավորների մեջ է եղել։
Նշենք, որ նոյեմբերի 27-ին Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Նիհաթ Օմերօղլուին, ինչը մեծ արձագանք գտավ թուրք առաջադեմ հասարակության շրջանում։





























