Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 3-ի կեսօրին ժամանել է Ստամբուլ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահին օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, Ստամբուլի նահանագապետ Հուսեյն Ավնի Մութլուն եւ այլ պաշտոնյաներ։
Ռուսաստանի նախագահը մինչ ծառայողական մեքենան նստելը ձեռքի շարժումով ողջունել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ռուսաստանի նախագահի մեքենան ուղղվել է դեպի Ստամբուլի Դոլմաբահչեյի պալատ, որտեղ տեղի է ունենալու Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 3-րդ համաժողովը։
Նշենք, որ Պուտինի այցը Թուրքիա նախատեսված էր հոկտեմբերի 14-ին, սակայն այն հետաձգվել էր։ Որոշ վերլուծաբաններ այս հանգամանքը պայմանավորում են Թուրքիայում իջեցված Սիրիական օդանավի խնդրով։





























